Armlur.am-ը տեղեկացավ, որ սեպտեմբերի 14-ին Ազգային Ժողովը սկսկելու է հերթական նստաշրջանը: Աշնանային նստաշրջանը խոստանում է թեժ լինել, քանի որ գարնանային նստաշրջանի ընթացքում եղել են նախագծեր, որոնք չեն հասցրել հայրենի օրենսդիրները քննարկել ու քվարկել:
Հիշեցնենք, որ խորհրդարանը իր հերթական նիստերն ավարտել է դեռեւս հունիս ամսին, սակայն հուլիս ամսվա կարելի է ասել ողջ ընթացքում խորհրդարանում տեղի ունեցան արտահերթ նիստեր: Նշենք նաեւ, որ արտահերթ նիստերին հիմնականում մասնակցել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, քանի որ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները՝ ԲՀԿ-ն եւ «Լուսավոր Հայաստան»-ը բոյոկոտել էին նիստերը:
Հավելենք, որ դեռեւս քննարկվում է, որ օգոստոս ամսվա ընթացքում մեկ հատուկ նիստ է սպասվում օրենսդիրներին, քանի որ պետք է հստակեցվի ՀՀ-ում դեռեւս մարտից հայտարարված արտակարգ դրության երկարաձգման կամ այլ լուծում տալու հարցը: Նշենք նաեւ, որ օգոստոիսի 12-ին լրանաում է Հայաստանում արտակարգ դրության երկարաժման 4-րդ ժամկետը ու իշխանությունները քննարկում են նախագծի փոփոխություն կատարել ու այլ ձեւաչափով լուծել իրավիճակը:
Մանրամասները՝ տեսանյութում
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ