Մի քանի րոպե առաջ հզոր պայթյուն է տեղի ունեցել Բեյրութի նավահանգստում։ «Մենեջմենթ Միքս» ընկերության նախագահ Րաֆֆի Սեմերջյանը հայտնում է, որ Բեյրութի նավահանգստի պայթյունը ծանր վնասներ է հասցրել նաև իրենց տանը, որը գտնվում է 10կմ հեռու նավահանգստից։
Al Mayadeen հեռուստաընկերությունը հաղորդել է, որ պայթյունը տեղի է ունեցել ծովային նավահանգստի 12-րդ հատվածում:
Նախնական տվյալների համաձայն` պայթյունը որոտացել է պահեստում, որտեղ պահվում էին հրավառության համար նախատեսված պարագաներ:
Նշվում է, որ պայթյունից առաջ կրակոց է հնչել, 5 րոպե անց սեւ եւ սպիտակ ծուխ է հայտնվել: Երկնքում կարմիր ծխի սյուն է բարձրացել:
Հավանական զոհերի և հասցված վնասի մասին դեռևս չի հաղորդվում:
Now …
Gepostet von Raffy Semerdjian am Dienstag, 4. August 2020