Թուրքիայում մեկնաբանել են առողջարաններում կորոնավիրուսի բռնման մասին հաղորդագրությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի առողջապահության նախարարությունը չի արձանագրում կորոնավիրուսի նոր դեպքերի աճ երկրի առողջարանային տարածաշրջաններում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է գերատեսչության ներկայացուցիչը: Ավելի վաղ Թուրքիայի առողջարաններում COVID-19-ի բռնկման մասին հաղորդել Էին ռուսաստանյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Թուրքիայի առջողապահության նախարար Ֆահրեթթին Քոջայի հայտարարությունը, որն ասել Էր ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսի նոր դեպքերի աճի մասին:

Ինչպես օգոստոսի 4-ին հայտնել Է Քոջան, կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը Թուրքիայում մեկ օրում ավելացել Է 1083-ով, մահացել Է 18 հիվանդ: Նախորդ օրը նա տեղեկացրել Էր մեկ օրում կորոնավիրուսի հայտնաբերված 995 դեպքի եւ 19 մահացած պացիենտների մասին: «Կորոնավիրուսի ոչ մի բռնկում առողջարանային գոտիներում չի դիտվում, այնտեղ խնդիր չկա: Մենք հիվանդացածների թվի աճ ենք արձանագրում խոշոր քաղաքներում՝ Անկարայում, Ստամբուլում, Կոնիեում, Դիարբեքիրում, Ղազիանթեփում»,-ասել Է գործակալության զրուցակիցը: Նա ներկայացրել Է Թուրքիայի միջերկրածովյան տարածաշրջանի իրադրությունը, որի մեջ մտնում Է Անթալիայի նահանգը, որի համաձայն, այստեղ վերջին մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը 70-ից նվազել Է մինչեւ 59: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը հայտարարել Է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել Է վարակման արդեն ավելի քան 18 միլիոն դեպք, ավելի քան 691 հազար մարդ մահացել Է:




Լրահոս