ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի ժողովրդին` Կերալա նահանգում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ:
«Խորապես վշտացած ենք Կերալա նահանգում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Հնդկաստանի եղբայրական և սգացող ժողովրդին: Արագ ապաքինում վիրավորներին»,- գրել է Փաշինյանը:
Ինչպես արդեն հայտնել էինք, օգոստոսի 8-ին Air India Express-ի ինքնաթիռը Հնդկաստանի Կերալա նահանգի oդանավակայանում վայրէջքից հետո բաժանվել է երկու մասի, որի հետևանքով առնվազն 14 մարդ զոհվել է 30 մարդ վիրավորվել: Boeing 737 օդանավում գտնվել է 191 մարդ՝ 184 ուղևոր (որից տասը երեխա) և անձնակազմի անդամները: