Ուշագրավ իրավիճակ Անդրիաս Ղուկասյանի գործով: Փաստաբան Կարեն Մեժլումյանը ArmLur.am-ի հետ զրույցում ուշագրավ մանրամասներ ներկայացրեց գործի դատաքննությունից, թե ինչ քայլերի է դիմում Gլխավոր դատախաzությունը:
Ինչպես հայտնի է, Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է Սարի թաղի դեպքերի գործով: Ըստ այդմ, 2016 թվականի հուլիսի 29-ին նա կազմակերպել է զանգվածային անկարգություններ, փորձել է միանալ Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը զավթած «Սասնա ծռերին»։
Նկատենք, որ գործով տուժող է ճանաչվել 56 հոգի, որոնցից 50-ը, ըստ պաշտպանական կողմի, ոստիկաններ են: Ընդդիմադիր գործիչը մեղադրանքը չի ընդունում և պնդում է, որ իր նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է իրականացվում։
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան