Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից վնասը նախնական գնահատվում Է 3 մլրդ դոլար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապահովագրական ընկերությունները Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից վնասները նախնական գնահատում են 3 միլիարդ դոլար՝ մոտավորապես այնքան , որքան 2015 թվականի օգոստոսին Տյանցզինի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառով:

Վերջին տվյալների համաձայն՝ Լիբանանում զոհվել Է ավելի քան 150 մարդ, շատերն անհայտ կորել են: Բեյրութի նահանգապետն օգոստոսի 10-ին հայտնել Է, որ շատ զոհերի, ովքեր կապեր չունեն տեղի բնակիչների հետ, օրինակ՝ վարորդների կամ նավահանգստում աշխատող օտարերկրացիների ինքնությունը հնարվոր չԷ որոշել:




Լրահոս