Armlur.am-ի տեղեկությունների համաձայն, Ազգային ժողովի խմբակցություններում այս պահին իսկական անորոշություն է տիրում, քանի որ կառավարությունը որեւէ ձեւով չի բացահայտում, թե ինչ փոփոխություններ են լինելու արտակարգ դրության երկարացման մասին նախագծում ու ընդհանրապես ինչ է պետք է քննարկվի օրվա երկրորդ կեսին խորհրդարանում:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից փորձեցինք պարզել, թե արդյոք իրենց խմբակցությունը մասնակցելու է սպասվող նիստին: Մեր զրուցակիցը հայտարարեց, որ իրենց պատգամավորները մասնակցելու են հատուկ նիստին: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսակայնը մեզ փոխանցեց, որ իրենց եւս կմասնակցեն նիստին, սակայն օրակարգի, ժամի մասին դեռեւս ոչրեւէ տեղեկություն չունեն: Իսկ մեր դիտակրմանը արդյոք նիստին մասնակցելու է նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը պատգամավորն ասաց, որ այդ հարցի հետ կապված ինքը դեռեւս ինֆորմացիա չունի:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը եւս մեր տեղեկություններով սպասում է կառավարության նիստի ավարտին, որպեսզի հասկանա, թե երբ է սկսելու խորհրդարանում հատուկ նիստը ու ինչ օրակարգով:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ