Բելառուսի ԿԸՀ–ն արդեն հրապարակել է նախագահական ընտրությունների արդյունքները: Օգոստոսի 10-ի դրությամբ ընտրության արդյունքները հետևյալ տեսքն ունեն՝ Ալեքսանդր Լուկաշենկո` 80,23%, Սվետլանա Տիխանովսկայա` 9,90%, Աննա Կանոպացկայա` 1,68%, Սերգեյ Չերեչեն` 1,13%, Անդրեյ Դմիտրիև` 1,04%։
Նշենք, որ օգոստոսի 9-ի երեկոյան քվեարկության առաջին արդյունքները ստանալուց հետո երկրի տարբեր մարզերում բողոքի ակցիաներ են սկսվել։ Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցներ է կիրառել` մահակներ, լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ։ Հայտնի է նաեւ, որ Մինսկում ցուցարարների ամբոխի մեջ բեռնատար է մխրճվել։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանն այս օրերին եղել են Բալառուսում, որպես դիտորդ, հետեւել են ողջ պրոցեսին: Մենք զրուցել ենք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի հետ` պարզելու համար, թե ինչ են արձանագրել Բելառուսում ընտրությունների ժամանակ ու այնտեղ ընթացող բողոքի ակցիաների հետ կապված ինչի են ականատես եղել:
-Պարո’ն Սանդիկով, Դուք Բելառուսում էիք, ի՞նչ իրավիճակ էր այնտեղ:
-Մենք Բելառուս էինք մեկնել ուրբաթ օրը, շաբաթ առավոտվանից հանդիպումներ ենք ունեցել, կիրակի տեղի են ունեցել ընտրությունները ու երկուշաբթի երեկոյան վերադարձել ենք Հայաստան: Հետընտրական պրոցեսների հետ կապված կարող եմ ասել, որ մեր հյուրանոցի հատվածում էր ոստիկանական ուժերի մեծ կուտակումներ, բուն գործողությունները մեզանից մի քիչ հեռու էին:
-Իսկ ինչպե՞ս եք գնահատում ընտրությունները, դրա արդյունքները, ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ ընտրություններ տեղի ունեցան Բելառուսում:
-Մենք ընտրություններին մասնակցում էինք դիտորդական առաքելությամբ՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի կազմում, այսինքն տարբեր ԱՊՀ երկրների պատգամավորներով միասին ենք մասնակցել, միասնական արդեն եզրակացությունը կա: Մենք հրապարակել ենք, որ ընտրությունները անցել են առանց էական խախտումների, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, անցել են Բելառուսի ԸՕ-ին համապատասխան: Մեր ընտրական պրոցեսները, մեր ԿԸՀ-ն շատ ավելի առաջադեմ, շատ ավելի փորձառու է, քան բելառուսականը, դա զուտ մեր գործընեկարային նկատառումներն են եղել, որի մասին մենք կիսվել ենք մեր գործընկերների հետ, ասել ենք մեր փորձի մասին:
-Եթե Բելառուսում ընտրություններն անցել են Ընտրական օրենսգրիք բոլոր օրենքներին համապատասխան, ապա ինչո՞ւ են հետընտրական կրքերն այդքան թեժ, օրեր շարունակ ցույցեր են ընթանում այնտեղ, որի ժամանակ հատուկ միջոցներ են կիրառվել` մահակներ, լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ։
-Ավելի ճիշտ կլինի ձեւակերպել բելառուսական ընդդիմությունը եւ ժողովրդի ընդդիմադիր թեւն է դեմ, որը քիչ զանգված չի կազմում, միայն Սվետլանա Տիխանովսկայայի օգտնի կես միլիոն մարդ է քվեարկել, այսինքն բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին վերցրած կարծում մեկ միլիոնից մի քիչ պակաս թիվ են կազմում, որ քիչ չէ 9 միլիոն բնակչություն ունեցող երկրի համար: Ուստի հիմա ամենակարեւորը պետք է լ նախ եւ առաջ կանխվի ցանկացած տեսակի զարգացումները, որոնք կբերեն մարդկային զոհերի, բայց դրան զուգահեռ կարծում եմ, որ բելառուսական իշխանությունը պետք է երկխոսություն սկսի, օրակարգում դնի ժողովրդի բողոքի հիմնավոր կետերը: Իրենք պետք է հասկանան, թե ի վերջո ինչ է ուզում ժողովուրդը: Հանուն արդարության պետք է նշեմ, որ Բելառուսը սոցիալական շատ ուժեղ պետություն է եւ այնտեղ սոցիալական ծառայությունները գրեթե կատարյալ մակարդակի վրա են, նկատի ունեմ դպրոցները, մանկապարտեզները, հիվանդանոցները, որոնք շատ բարձր մակարդակի վրա են գտնվում: Մեր մասնավոր հարցումների, քննարկումների արդյունում մենք հասկացանք, որ ժողովուրդը նոր շունչ, նոր փոփոխություն է ուզում ու թերեւս իմ պատկերացմամբ այն է, որ պետք է ժողովոդին թույլ տալ մասնակացություն ունենալ այնտեղ կատարվող քաղաքական պրոցեսներին: Քաղաքական էլիտան, գրեթե միատար է, գրեթե վերջին երկու տասնամյակն ու այդ մարդիկ պարզապես հոգեբաներով ճնշվածություն են զգում, դա դեռեւս չի նշանակում, որ իշխանությունը պետք է լրիվ հեռանա ու նորը գա, որովհետեւ այնտեղի իշխանությունն այնտեղ արած բաներ ունի:
-ՀՀ-ում բուռն քննադատվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքը Բելառուսի նախագահի ընտրության հետ կապված, ըստ ընդդիմության պետք էր սպասել, մինչեւ Բելառուսում կդադարեին թեժ իրավիճակները ու վերջնական կլիներ արդյունքը: Ըստ Ձեզ՝ վարչապետը շտապե՞լ էր շնորհավորանքի հարցում:
-Ըստ իս՝ վարչապետի քայլը տեղին էր, ժամանակին էր այն առումով, որ մենք Բելառուսի հետ ունենք թե՛ երկկողմ հարաբերություններ, թե՛ ինտեգրացիոն տարբեր մարմիններում մի միավորի ներկայացուցիչ ենք, եւ այդ քայլը գործընկերային էր, տեղին էր ու ժամանակին:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ