Հերթական գործուղումը՝ օրենսդիրում. ի՞նչ հանդիպումներ են սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ ՔՊ խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը մայիսի 7-10-ը կգործուղվի Մոսկվա:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՔՊ-ական պատգամավորը Մոսկվայում կմասնակցի ՌԴ ԴԺ եւ Պետական դումայի պատգամավորների հետ վետերանների հանդիպմանը, ինչպես նաեւ Հաղթանակի օրվան նվիրված տոնակատարություններին Պատգամավորի գործուղման հետ կապված օրապահիկի եւ ճանապարհածախսի վճարումը կկատարվի ՀՀ պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին: Պատգամավորի գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը:




Լրահոս