Սննդի ոլորտում տնտեսավարող կազմակերպություններում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների պարբերական կրկնայցերն ու ստուգայցերը երկրում արտակարգ դրության հայտարարումից ի վեր չի ընդհատվել ոչ մի օր: Տարվել են նաև խորհրդատվական աջակցության աշխատանքեր, որոնց շնորհիվ հանրային սննդի օբյելտներում, արտադրություններում և իրացման ցանցում կորոնավիրուսով պայմանավորված սանիտարահիգիենիկ պահանջների խախտումները հասցվել են նվազագույնի:
ՍԱՏՄ տեսուչների կողմից այսօր անցկացված վերահսկողության արդյունքում թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում հայտնաբերվել է որոշակի խախտումներ: Դրանք քիչ են՝ երկուսը Երևանում, երեքը մարզերում, սակայն ցույց են տալիս, որ դեռևս շտկելու խնդիրներ կան: Այդ կազմակերպություններում խախտվել են ախտահանիչներով բոլոր նախատեսված վայրերն ապահովելու, օգտագործված դիմակների համար փակ աղբաման ունենալու, ինչպես նաև ախտահանման ու ջերմաչափման մատյանները պատշաճ վարելու նորմերը: Կազմվել են արձանագրություններ, որոնք կներկայացվեն ՀՀ պարետատուն:
Հանրապետության ողջ տարածքում անցկացվող մշտադիտարկումներին ու կրկնայցերին զուգահեռ՝ 24 ժամով կասեցվել է նաև մի քանի տնտեսավարողների գործունեությունը:
ՍԱՏՄ անակնկալ ստուգայցերը լինելու են շարունակական: