ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն հրաժարվեց պայքարից, և ինչ են ասել նրան «Իմ քայլ»-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը հայտնել էր, որ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու մասին» համաձայնությունս հետ կանչելու մասին դիմում։ Իր հիմնավորման մեջ արդեն նախկին թեկնածուն նկատել է, որ Ազգային ժողովում 80 ձայն ստանալը համարում է անիրատեսական, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու հետագա գործընթացին մասնակցելը՝ աննպատակահարմար։

Ավետիսյանը նաև ընդգծել է. ««Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից և հետագա քննարկումներից ինձ համար ակնհայտ դարձավ, որ պատգամավորների մի մասի՝ Սահմանադրական դատարանի դերակատարության, Սահմանադրական դատարանի դատավորի ապաքաղաքականացվածության և անկախության վերաբերյալ մոտեցումներն ու պատկերացումներն իմ մոտեցումներին և պատկերացումներին համահունչ չեն, իսկ որոշ դեպքերում նաև ինձ համար անընդունելի»։

Armlur.am-ը բազմիցս էր անդրադարձել այն հանգամանքին, որ իշխող «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավորների մեծ մասը սվիններով էր ընդունել կառավարության թեկնածուին և նրա հետ կապված տարբեր շրջանակներում դժգոհություն էր հասունացել: Ընդ որում, դժգոհողներից էր եղել նաեւ ՍԴ դատավո Վահե Գրիգորյանը, որի կարծիքով Վահրամ Ավետիսյանը չունի այն պրոֆեսիոնալիզը, որով պետք է ընտրվի Սահմանադրական դատարանի դատավոր:

իշեցնենք, որ Վահրամ Ավետիսյանի հոր ձեռքի տակով են անցել մարտիմեկյան դատավճիռները՝ բոլոր քաղբանտարկյալների, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ։ Իշխող խմբակցության հետ հանդիպման ժամանակ պատգամավորներից մեկն անգամ Ավետիսյանից հետաքրքրվել էր Զովունիում գտնվող նրանց շքեղ առանձնատան մասին եւ նկատել՝ եթե այլ ճանապարհով գումար չեն աշխատել, ինչպե՞ս են դատավորի աշխատավարձով նման վիլլա կառուցել։

Հավելենք, որ այս իրավիճակում Սահմանադրական դատարանի դատավորի երեք թեկնածուներից մնացին երկուսը՝Երվանդ Խունդկարյան եւ Արթուր Վաղարշյանը, իսկ կառավարությունը պետք է ևս մեկ  անգամ թեկնածու առաջադրի:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս