42-ամյա տղամարդը մեկնել է Ալավերդի քաղաքի ուղղությամբ և մինչ օրս չի հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020թ հուլիսի 29-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակչուհին. դիմել է ՀՀ ոստիկանության Նոյեմբերյանի բաժին և հայտնել, որ հուլիսի 15-ին՝ ժամը 08։00-ի սահմաններում, իր որդին ՝ ծնված 1978թ., տանից դուրս է եկել աշխատանքի գնալու նպատակով և չի վերադարձել:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Նոյեմբերյան քաղաքի 42-ամյա բնակիչը ԱՁ-ին պատկանող «Գազել» մակնիշի ավտոմեքենայով, ապրանքներ առաքելու նպատակով, մեկնել է Լոռու մարզի Ալավերդի քաղաքի ուղղությամբ։ Հաջորդ օրը նշված ավտոմեքենան հայտնաբերվել է Լոռու մարզի Քարակոպ գյուղի տարածքում, իսկ 42-ամյա տղամարդը մինչ օրս չի հայտնաբերվել։

Դեպքի առթիվ 2020թ. օգոստոսի 10-ին ՀՀ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար օգոստոսի 18-ին.ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին և նույն օրն ընդունվել վարույթ:
Կատարվում է նախաքննություն:




Լրահոս