ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուզարկություններ Արմավիր բանտի 3-րդ և 6-րդ խցերում. ովքեր են պահվել այնտեղ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով, խուզարկություններ են իրականացվել Արմավիր քրեկատարողական հիմնարկի 3-րդ եւ 6-րդ խցերում:  Մասնավորապես, այդ խցերում պահվել է քրեկատարողական հիմնարկի զոն նայող Սմբատ Ավսդալյանը եւ 3-րդ խցում հայտնի Անդուլիկը: Վերջիններիս խցերի խուղարկությունները կապված են «օրենքով գող» Ալեքսանդր Մակարյանի՝ «Գող Ալո» -ի նկատմամբ հարուցված քրեական գործի հետ:

Ինչպես հայտնի է, իրավապահ մարմինները ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ջանքերով կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել են «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և նրա կողմից ղեկավարվող խմբավորման մասնակիցը: Քննությամբ պարզվել է, որ քաղաքացին իրեն պարտք մնացած գումարը քրեակատարողական հիմնարկում պահվող անձից վերադարձնելու հարցը լուծելու համար դիմել է «օրենքով գողի» ՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին, ով այդ վեճն իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով լուծելու համար համապատասխան հանձնարարություն է տվել իր կողմից ղեկավարվող՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին:

Վերջինս «օրենքով գողի» հանձնարարությունը փոխանցել է քրեակատարողական հիմնարկում գտնվող, «քրեական հեղինակության»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, այսպես կոչված «զոն նայողին», ով իր հերթին իր կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակիցների ներգրավմամբ ստանձնել է վեճի լուծման վերաբերյալ «օրենքով գողի» հանձնարարության կատարումը՝ ձեռնարկելով դրան ուղղված կոնկրետ գործողություններ: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ և համարժեք բոլոր գործողությունները խմբավորման մասնակիցների և դրան ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ: Եվ այսպես, սույն դեպքից մեզ աղմկահարույց մանրամասներ են հայտնի դարձել:

Մասնավորապես, Արմավիր քրեակատարողական հիմնարկում գտնվող մի դատապարտյալ մեկ քաղաքացու պարտք է եղել կոնկրետ գումար: Մեզ հասած լուրերի համաձայն, վերջինս երկար ժամանակ դատապարտյալից չի կարողացել հետ ստանալ իր պարտքը եւ արդյունքում դիմել է օրենքով գող Ալեքսանդր Մակարյանին «Գող Ալոյին» և Տիզ մականվամբ Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Արթուր Սեդրակյանին: Վերջիններս քաղաքացուն վստահեցրել են, որ կդիմեն Արմավիր քրեակատարողական հիմնարկի զոն նայողներ 3-րդ կորպուսում գտնվող Սմբատին եւ 6-րդ կորպուսում գտնվող Անդուլին, որ վերջիննես կարողանան այնպես անել, որ դատապարտյալն իրենց դիմած քաղաքացու գումարը հետ վերադարձնի: Եվ ահա այս քրեկան գործի շրջանակներում խուզարկել են նրանց խցերը:

Ի դեպ նշենք, որ օրենքով գողն ու քրեական հեղինակությունը այժմ գտնվում են ազատության մեջ, դատարանը մերժեց քննիչների միջնորդությունը նրանց կալնավորելու մասով:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս