ՀՀ ՆԳՆ-ն հայտնում է, որ կանխվել է տնային կալանքում գտնվող՝ քրեական հեղինակություն համարվող անձի կողմից նախապատրաստված սպանությունը․ կան ձերբակալվածներ։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ խոսքը Արտաշես Չիչոյանի մասին է, որն անցնում է նաև լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով եւ գտնվում էր տնային կալանքի տակ:
Պարզվում է, որ սպանության փորձից առաջ քրեական հեղինակության եւ մի շարք անձանց հետ լուրջ խմորումներ են տեղի ունեցել։ Եվ այսպես, ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, 2026 թվականի հունվարի 21-ին Կոտայքի մարզի Ծաղկաձոր բնակավայրում Արտաշես Չիչոյանը ոմն Խչոի և Կարենի հետ ծեծի է ենթարկել Հարություն Գրիգորյանին:
Արդյունքում, Հարություն Գրիգորյանը ստանում է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Եվ ահա վերոնշյալ դեպքերից հետո Հարություն Գրիգորյանը, չհանդուրժելով կատարվածը, նախապատրաստել է Ա․Չիչոյանի սպանությունը: Այն իրագործելու համար նախապես ապօրինի ձեռք է բերել հրազեն։ Իր հերթին Արտաշես Չիչոյանը, տեղեկանալով Հարություն Գրիգորյանի մտադրության մասին, դեռևս չպարզված անձից և վայրից ապօրինի ձեռք է բերել տարբեր տեսակի հրազեններ, որպեսզի հարմար առիթի դեպքում ինքը նախահարձակ լինի և ապօրինի կյանքից զրկի Հարություն Գրիգորյանին։
2026 թվականի օգոստոս ամսին Հարություն Գրիգորյանը դեռևս չպարզված անձանց հետ Երևան քաղաքի Դավիթ Բեկի 111/34 տուն հասցեում գտնվող Արտաշես Չիչոյանի բնակության վայրի մոտակայքում նկատելով Ա․Չիչոյանին՝ ավտոմեքենայով շարժվել են նրա ուղղությամբ, իսկ վերջինս տեսնելով իր ուղղությամբ եկող ավտոմեքենան, որի մեջ եղել է Հ.Գրիգորյանը՝ կրակոցներ է արձակել մեքենայի ուղղությամբ, իսկ ավտոմեքենայից էլ Հ․Գրիգորյանը Ա․Չիչոյանի ուղղությամբ, սակայն իրենց կամքից անկախ վերջիններս չեն կարողացել միմյանց կյանքից զրկել։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․
























































































