Սահմանադրական դատարանի նոր անդամների հետ կապված հարցը ոչ միայն հանգուցալուծում չի ստանում, այլ նաեւ օր օրի ավելի անհասկանալի է դառնում իրավիճակը, որն այժմ առկա է: Բանն այն է, որ կառավարության կողմից առաջադրված թեկնածու Վահրամ Ավետիսյանի հրաժարականից հետո, դեռեւս «օդում» կախված է մնումմ այն հարցը, թե ով է լինելու ՍԴ-ի թեկնածուն, որին պետք է անպայման առաջադրի ՀՀ կառավարությունը:
Ըստ Armlur.am-ի տեղեկությունների, օգոստոսի 21-ին ՍԴ անդամի հավանական թեկնածու Էդգար Շաթիրյանի եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումը շատ դրական մթնոլորտում է անցել ու կարելի է ասել, արդեն հաստատ է, որ հենց նրան էլ կառավարությունը կառաջադրի որպես ՍԴ թեկնածու: Ինչպես հայտնի է, Դատավորների ընդհանուր ժողովը առաջադրել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը, որի հետ կապված էլ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում դրական են տրամադրված, բայց թե ընտրությունների օրը, ով ինչպես է քվերկելու, դա դեռեւս հստակ չէ: Այն լինելու է փակ գաղտնի ու հայտնի չէ, թե իրավիճակն ինչպես է զարգանալու:
Իսկ ինչ վերաբերվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրված Արթուր Վաղարշյանի թեկնածության առաջադրմանը, ապա ըստ մեր տեղեկությունների, իմքայլականները նպատակ ունեն մեկ անգամ եւս մերժել Վաղարշյանին, քանի որ իշխանական խմբակցությունը կարծում է, որ Վաղարշայանն այն անձը չէ, որ պետք է «գործուղել» Սահմանադրական դատարան:
Այս ստեղծված իրավիճակի հանգուցալուծումն այդպես էլ չի երեւում, ավելին՝ օր օրի ՍԴ երեք թեկնածուների ընտրությունը դառնում է ավելի մշուշոտ:
Մանրամասները՝ տեսանյութում
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ