Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց մերժել Գագիկ Խաչատրյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանի և Ամրամ Մակինյանի միջնորդությունն ու անփոփոխ թողնել Խաչատրյանի խափանման միջոց կալանավորումը:
Նշենք, որ պաշտպանական կողմը դատարանին միջնորդել է Գագիկ Խաչատրյանին ազատ արձակել կամ առնվազն գրավ կիրառել։ Պաշտպանները պնդել են, որ Խաչատրյանին կալանքի տակ պահելու որեւէ հիմք չկա, գործից թաքնվելու կամ խոչընդոտելու ռիսկ նույնպես չկա։ Նրանք մատնանշել էին նաեւ Խաչատրյանի առողջական խնդիրները` պնդելով, որ իրենց պաշտպանյալի առողջական խնդիրները կալանքի հետ անհամատեղելի են ։