Ովքեր են մեկնել Արցախ. վաղը միջոցառումներ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը՝ սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտ քաղաքում նշելու են Արցախի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձը։ Armlur.am-ը տեղեկացավ, որ այսօր Արցախ են մեկնել ԱԺ պատգամավորներ` միջոցառումներին մասնակցելու, արցախցիներին շնորհավորելու համար:

Armlur.am-ը տեղեկացավ, որ Արցախում են ԱԺ նախագահ Արարատ Միզոյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, նույն խմբակցության պատգամավորներ Տաթեւիկ Հայրապետյանը, Սոֆյա Հովսեփյանը, Վարդան Աթաբեկյանը, Երջանիկ Հակոբյանը, խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, Տիգրան Կարապետյանը եւ այլ պատգամավորներ:

Մենք տեղեկացանք նաև որ ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավորները դեռեւս Արցախ չեն մեկնել ու հստակ չէ, թե արդյոք իրենք ներկա լինելու են Արցախում տեղի ունենալի միջոցառումներին:

Ի դեպ նշենք, որ Արցախում է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը այս օրերին արձակուրդում է գտնվում ու այնտեղ է անցկացնում իր հանգիստը:

Հավելենք նաեւ, որ վաղը լրանում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման 100 օրը ու վերջինս հwնց այդ օրը պատրաստվում է հանդես գալ ասուլիսով, ներկայացնելով իր կատարած աշխատանքները:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս