Մարտունու շրջանի Նոր Շեն համայնքում կիրառվել են ելքի և մուտքի ժամանակավոր սահմանափակումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Մարտունու շրջանի Նոր Շեն համայնքում կիրառվել են ելքի և մուտքի ժամանակավոր սահմանափակումներ։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը ստորագրել է նոր որոշում, համաձայն որի Մարտունու շրջանի Նոր շենի համայնքում կիրառվել են ելքի և մուտքի ժամանակավոր սահմանափակումներ: Սակայն մինչ վաղը, ժամը 14-ը, համայնքի վարչական տարածք մուտք գործելու սահմանափակումից բացառություն է արվելու տեղի բնակիչների համար: ԱՀ ոստիկանությունը տեղադրել է անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով»,- ասված է շտաբի ֆեյսբուքյան էջում տեղադրված գրառման մեջ։

Նշենք, որ Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք է հաստատվել, որոնցից 5-ը Նոր Շենից են։




Լրահոս