Ապօրինի ծառահատում, գողություն, խարդախություն․ բացահայտվել է հանցագործության 71 դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 3-ից 4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 71 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 15, մարմնական վնասվածք հասցնելու՝ 10, խարդախության՝ 9, պաշտոնեական լիազորությունների չարաշահման` 7, ապօրինի ծառահատման, սպանության սպառնալիքի և թմրամիջոցի հայտնաբերման` 4-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության՝ 2, սպանության փորձի, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, խուլիգանության, ծեծի, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու, նաև նշված խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու, փաստաթղթի կեղծիքի և ինքնիրավչության ՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 5 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, բնակարանային գողության, սպանության փորձի և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար. 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




Լրահոս