ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի և Շիրակի մարզի տրանսպորտի անվտանգության մասնագետները խստացված ռեժիմով վերահսկողություն են կատարել մայրաքաղաքի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում և Շիրակի մարզի տարբեր համայնքներում։
Մայրաքաղաքում հայտնաբերվել է մեկ տասնյակի հասնող գերբեռնված տրանսպորտային միջոցներ, որոնք հիմքով կազմվել են համապատասխան արձանագրություններ։
Գյումրի քաղաքում ՀՀ ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ իրականացված վերահսկողական գործառույթների ընթացքում մարդատար տաքսի ավտոմոբիլներում, միջմարզային, ներմարզային և ներքաղաքային կանոնավոր երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցներում խախտումներ չեն հայտնաբերվել։