![](https://armlur.am/wp-content/uploads/2020/09/Снимок-95-1024x569-1.jpg)
2-րդ զորամիավորումում սեպտեմբերի 3-ին անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն: Ենթակա զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ծավալվել են կառավարման կետեր, բացազատվել կապի շարժական հանգույցներ:
Վարժանքներին հետևել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի օգնական, գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը:
Ստուգվել են անձնակազմի գործողություններն առաջադրանքների կատարման ընթացքում, տրվել համապատասխան հրահանգներ։