Տեսչական մարմինների ստուգումների արդյունքում, պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով, սեպտեմբերի 4-ի դրությամբ կայացվել է 5245 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: Դարձյալ սեպտեմբերի 4-ի դրությամբ իրականացվել է 78147 ստուգում, որից միայն 599-ը՝ նշված օրը:
Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։