Այսօր Ազգային անվտանգության ծառայության շենքից ազատ արձակվեց «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին լրացել էր նրա երկամսյա կալանքի ժամկետը: Ասել է, թե դատարանը մերժեց ԱԱԾ-ի՝ նրա կալանքը երկարաձգելու միջնորդությունը:
Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք բաժանելու գործով, որով նաև Գագիկ Ծառուկյանն է անցնում։ 64-ամյա Վանիկ Ասատրյանը պատգամավոր էր ընտրվել «Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակով, եղել է Սպիտակի քաղաքապետ, Լոռու փոխմարզպետ։
Այսօր ԱԱԾ շենքի՝ հայտնի ԿԳԲ պադվալի դիմաց, ArmLur.am-ը զրուցել է նախկին պատգամավորի հետ, որը մեզ հետ զրույցում խոսեց իրեն առաջադրված մեղադրանքի և այն մասին, թե ինչ է խնդրել այս ընթացքում նախաքննական մարմիններից:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան