Հիմնովին ասֆալտապատվել է Քարաշամբ համայնքի կենտրոնական փողոցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության 2020 թվականի սուբվենցիայով Կոտայքի մարզի Քարաշամբ համայնքում կապիտալ ասֆալտապատվել են ներհամայնքային ճանապարհներ:

Կոտայքի մարզպետարանը հայտնում է, որ ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել է համայնքի առավել անմխիթար վիճակում գտնվող կենտրոնական 6-րդ փողոցը՝շուրջ 300 մետր:

Շահած ծրագրի արժեքը 11.108.494 դրամ է, որից 45%-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 55 %-ը՝ համայնքի ներդրումը:

Աշխատանքներն ավարտական փուլում են գտնվում:




Լրահոս