Դիտարկումներ «Ռիո մոլ»-ում․ ինչ խախտումներ են հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը սեպտեմբերի 8-ին, մշտադիտարկում է իրականացրել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը.

«Դիտարկումներ են տեղի ունեցել «Ռիո մոլ» առևտրի կենտրոնի տաղավարներում, ինչպես նաև մի շարք շինանյութի խանութներում և բենզինի լցակայաններում:

Էական խախտումներ չեն արձանագրվել: Այնուհանդերձ, մի շարք տնտեսավարողներ թերացել են ջերմաչափման գրանցամատյանների վարման հարցում: ՇՎՏՄ աշխատակիցները տնտեսավարողներին հորդորել են ջերմաչափման գրանցամատյանները լրացնել ըստ պատշաճի և չթուլացնել զգոնությունը:

Հիշեցնենք, որ ՇՎՏՄ-ն հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ մշտադիտարկումներն իրականացնում է պարետի՝ օգոստոսի 18-ի N 253 որոշման համաձայն»,- ասված է հաղորդագրության մեջ:




Լրահոս