ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ այս պահին Վարդենիսի դատարանի շենքը շրջափակված է: Վարդենիս քաղաքի մի խումբ բնակիչներ դատարանում կայացած հերթական դատական նիստից հետո բարկացած ծայրահեղ այդ քայլին են դիմել, քանի որ 2016 թվականին տեղի ունեցած սպանության փորձի գործով միակ կալանավորված Վահագն Մանուկյանին դատարանը հրաժարվում է գրավի դիմաց կամ որեւէ այլ եղանակով ազատ արձակել:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է Գեղարքունիքի մարզի դատարանի նախագահ Վարդան Հարությունյանի հետ: Վերջինս անգամ նշեց, թե չի պատկերացնում՝ կկարողանա տուն գնալ, թե ոչ:
Վահագն Մանուկյանը մեղադրվում է Սոթքի ոսկու հանքի հսկիչների վրա կրակելու համար, իսկ վերջիններս 2016-ից հետո հեռացել են Հայաստանից, չեն մասնակցում դատական նիստերին ( թեև գործով դատակոչված են որպես տուժողներ): Եվ ստացվում է՝ գործով տուժողները երկրում չեն, չեն հետաքրքրվում իրենց առնչվող դատական գործով, սակայն գործով միակ մեղադրյալը շարունակում է մնալ կալանքի տակ, իսկ դատական գործն էլ մտել է փակուղի: Դեռ հայտնի չէ, թե քանի տարի կարող է տևել այս գործի քննությունը: Հենց սրա համար էլ վարդենիսցիները շրջափակել են դատարանի շենքը, որպեսզի դատական և քաղաքական ղեկավարության ուշադրությունը գրավել:
Հավելենք, որ կալանավորված Վահագն Մանուկյանը երկու անչափահաս երեխաների հայր է:
Մանրամասները՝ տեսանյութում
Ք.Մ.