Սեպտեմբերի 11-ին իրականացվել են Գյումրի-Մոսկվա և Երևան-Սանկտ Պետերբուրգ երթուղիներով չվերթներ:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից:
Այդ թռիչքների շնորհիվ ՌԴ է վերադարձել 327 մարդ։
Ընդհանուր առմամբ համալիր աշխատանքի շրջանակում Հայաստանից դուրս բերված ՌԴ քաղաքացիների թիվը գերազանցել է 9 հազարը։