Ռուսաստանը կորոնավիրուսի պատվաստանյութ կտա 50 երկրների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը 50 երկրների հետ համագործակցում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մատակարարման հարցում։ Այս մասին կիրակի հայտնել է հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը Առաջին ալիքի եթերում։

«Պետք է շատ իրատեսորեն մոտենանք սրան, որ մենք կարող ենք արտադրել միայն որոշակի քանակությամբ պատվաստանյութեր։ Այդ պատճառով մենք աշխատում ենք 50 երկրների հետ։ Մենք այժմ կենտրոնանում ենք 20 երկրների վրա», – ասել է Դմիտրիեւը և նշել, որ հավանություն կա, որ ռուսական պատվաստանյութը վերջանական պատրաստ կլինի արդեն հոկտեմբեր – նոյեմբեր ամիսներին. «Շատ երկրներում մենք սկսում ենք կլինիկական փորձարկումներ։ Եվ կարծում ենք, որ մեր պատվաստանյութի հաստատումը արդեն հնարավոր է հոկտեմբեր – նոյեմբեր ամիսներին: Այդ պատճառով մենք կենտրոնանում ենք այն երկրների վրա, որոնք շահագրգռված են արագ հավանություն տալ ռուսական պատվաստանյութին եւ որոնք զգալի հետաքրքրություն են ցուցաբերում Ռուսաստանի հետ գործընկերության նկատմամբ», – պարզաբանել է հիմնադրամի ղեկավարը։




Լրահոս