ArmLur.am-ի տեկեկություններով առավոտյան 9.15 ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել:
Ըստ տեղեկությունների՝ օրակարգում ՍԴ երեք դատավորների թեկնածուների ընտրության հարցն է: Բանն այն է, որ կարծես թե իշխանությունները նպատակ ունեն ՀՀ նախագահի առաջադրած թեկնածու Արթուր Վաղարշյանին ընտրեն, քանի որ այսօր նրա հետ գաղտնի հանդիպումներ են ունեցել խորհրդարանում:
Մենք տեղեկացանք, որ նրա հետ նախ հանդիպել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, այնուհետև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ինչպես նաև իմքայլական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը: Ու կարծես, թե դրանք հիմք են հանդիացել, որ իշխանությունների ներսում այդ հարցում փոփոխություններ կատարվեն:
Ըստ մեր աղբյուրների՝ առավոտյան թեժ քննարկումներ են սպասվում, քանի որ խմբակցության մեծամասնությունը կարծում է, որ կրկին պետք է «մերժել» Վաղարշյանի թեկնածությանը` հատկապես այն բանի համար, որ մեկ անգամ նրան մերժել են, իսկ նախագահը համարձակվել է նրան կրկին ՍԴ դատավոր առաջադրել:
Կարճ ասած, առավոտյան թեժ քննարկումներ են սպասվում իշխանական ֆրակցիայում: Ի դեպ, իմքայլականները վրդովված են նաև այն բանի համար, որ գրեթե բոլոր հարցերում իր վճռական դիրքորոշումն ունի ՀՀ արդարադատության նախարարը:
Սոնա Գրիգորյան