Այսօր Ազգային ժողովի նիստում քննարկվեց «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով հստակեցվում են զինծառայողներին գույքահարկի վճարման արտոնության և այդ իրավունքի դադարեցման պայմանները:
«Գույքահարկի մասին օրենքում հստակ սահմանվում է, որ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության պայմանագրի ժամկետի ավարտից հետո օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունը շարունակող զինծառայողների համար գործում է համապատասխան չափերով գույքահարկի արտոնության իրավունքը: Հստակ սահմանվում են գույքահարկի արտոնության իրավունքից ազատելու դեպքերը: Առաջարկվող փոփոխությունների արդյունքում շահառուների կազմի փոփոխություն տեղի չի ունենում:
Գույքահարկի վճարման 100 տոկոս արտոնությունից օգտվելու են Զինված ուժերում և այլ զորքերում զորակոչի միջոցով պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողները՝ ներառյալ ռազմական ուսումնական հաստատությունների կուրսանտները, ՀՀ-ում տեղակայված ՌԴ ստորաժանումներում ծառայություն անցնող զինծառայողները: Ռազմական ուսումնական հաստատությունն ավարտած և հետուսումնական պայմանագրային ծառայության մեջ գտնվող զինծառայողների համար գույքահարկի արտոնությունը տարածվում է մինչև 40 մլն դրամ արժողությամբ անշարժ գույքի և մինչև 150 ձիաուժ ունեցող փոխադրամիջոցների վրա:
Մանրամասները՝ տեսանյութում