Կապանում 7 օպերլիազոր աշխատանքից ազատման դիմում են գրել․ որն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Կապանում միանգամից 7 օպերլիազոր աշխատանքից ազատման դիմում են գրել։

Ըստ մեր տեղեկությունների՝ ազատման պատճառն այն է, որ Կապանի ոստիկանապետին հեռացրել են աշխատանքից և տեղափոխել Սիսիանի ոստիկանության բաժին։ Օպերլիազորները, ըստ ոստիկանության մեր աղբյուրների, այդ տեղափոխության հետ համամիտ չեն եւ ազատման դիմում են ներկայացրել։

Ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ, երբ Կապանի ոստիկանապետ Ավետ Հովհաննիսյանին  տեղափոխում են Սիսիանի ոստիկանության բաժին, նրա փոխարեն նշանակում են Սենիկ Երանոսյանին: Վերջինս, գալով նոր պաշտոնի, իր կանոններն է թելադրում, ինչը բաժնում «ծանր» են տանում։ Սակայն կարճ ժամանակ անց Երանոսյան Սենիկին եւս ազատում են, եւ Կապանի ոստիկանապետ են նշանակում Զորիկ Վարդանյանին: Այս իրավիճակը համակարգում լուրջ խոսակցությունների պատճառ է դառնում, որից հետո 7 օպերլիազոր ազատման դիմում են գրում:

 




Լրահոս