ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հեռու կանգնելու վերաբերյալ նկատողությունը՝ դանակահարության պատճառ. ինչ է կատարվել Արաբկիրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արաբկիր վարչական շրջանում ամիսներ առաջ ուշագրավ դեպք էր գրանցվել: Մասնավորապես, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված հեռու կանգնելու վերաբերյալ նկատողություն անելու հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ անգամ դանակով բռնության են դիմել:

Մեզ հայտնի դարձավ, որ Արման Գաբոյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2020 թվականի մայիսի 10-ին` ժամը 19:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Վաղարշյան 19 հասցեի մոտ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով:

Արման Գաբոյանը իր անձի առավելությունը հասարակության անդամների նկատմամբ ցուցադրելու նպատակով, խախտելով մարդկային համակեցության կանոնները, ակնհայտ արհամարաք դրսևորելով և ցուցադրական կերպով հասարակական վայրում վարքագծի կանոնները անտեսելով, շեղ հայացքով նայելու և կորոնավիրուսի համավարակով պայմանավորված հեռու կանգնելու վերաբերյալ նկատողություն անելու հարցերի շուրջ վիճաբանության մեջ է մտել Արմեն Լամբարյանի հետ, որի ընթացքում իր մոտ գտնվող և որպես զենք օգտագործվող դանակի միջոցով բռնություն գործադրելով, շուրջ 10 րոպե բազմաթիվ հարվածներ է հասցրել Արմեն Լամբարյանի մարմնի տարբեր մասերին` վերջինին պատճառելով մարմնական վնասվածքներ, որի արդյունքում խաթարվել է նաև նույն հասցեում գործով «PARMA» խանութ սրահի աշխատանքը, ինչպես նաև վեճի ընթացքում ոտքով հարվածներ է հասցրել Արմեն Լամբարյանին պատկանող «Porsche Cayenne» ավտոմեքենային` այդ կերպ վնասելով ուրիշի գույքը: Արման Գաբոյանը կալանավորված է :

Մանրամասները՝ տեսանյութում

Ք.Մ.




Լրահոս