ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում ալկոհոլից մահացած անձիք որեւէ կապ չունեն Արմավիրի դեպքի հետ. փակուղի է ստեղծվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալկոհոլից թունավորման քրեական գործով իրավապահ մարմինները հայտնվել են փակուղու առջեւ: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` իրավապահները չեն կարողանում գտնել սկզբնաղբյուրը, թե մահացած քաղաքացիներn ի վերջո ում սխալ քայլի արդյունքում մահացան:

Ինչպես հայտնի է, Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի: Գործը քննվում է Քննչական կոմիտեի (ՔԿ) Արմավիրի մարզային քննչական վարչությունում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվեց ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 17-ը՝ մահվան ելքով։ Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 9 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 7-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 1 մահվան ելքով: Նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիր քաղաքի մի շարք բնակիչներ անհայտ ծագման, սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ալկոհոլային խմիչքը ձեռք են բերել նույն քաղաքի բնակիչ՝ Աշոտ Հովսեփյանից:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 207-րդ հոդվածի ((կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը) 2-րդ մասով: Եվս երկու անձի մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-207-րդ հոդվածի (կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելուն կամ իրացնելուն օժանդակելը) 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Եվ ահա քրեական գործի ընթացքում նախաքնական մարմինը կանգնել է լուրջ կացության առաջ եւ չի կարողանում գտնել ալկոհոլի գործով մահացած անձանց գործով սկզբնաղբյուրը : Բանն այն է, որ սկզբնական շրջանում հստակ տվյալ է եղել, որ օրինակ Արմավիրի մարզում մահացած անձիք խմել են Աշոտ Հովսեփյանի կողմից պատրաստված ալկոհոլը եւ մահացել , սակայն մինչ այս գործով քնություն էին իրականացնում, Երեւանում եւս ալկոհոլի թունավորումից մահվան դեպքեր գրանցվեցին, եւ նախաքննական մարմինը ներկայումս, ուսումնասիրելով Երևանում մահացած անձանց դեպքերը, արձանագրել է, որ օրինակ նրանք Աշոտ Հովսեփյանից չեն գնել ալկոհոլ, այլ օրինակ սպիրտը գնել են դեղատնից, ալկոհոլի այլ պարագաները այլ վայրից եւ առհասարակ Երևանում ալկոհոլից մահացած անձիք որեւէ կապ չունեն Արմավիրի մարզում Աշոտ Հովսեփյանից ալկոհոլ գնած ու մահացած անձանց դեպքի հետ:

Ասել է, թե ալկոհոլի թունավորման դեպքերը տարբեր ուղղություններ են տանում իրավապահներին եւ վերջիններս մինչ օրս չեն կարողանում գտնել սկզբնաղբյուրը :

Մանրամանսերը՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս