ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր զարգացումներ Գագիկ Ջհանգիրյանի գործով. ինչ դիմում է ներկայացրել նախկին զինդատախազը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս 2019 թվականի նոյեմբերի 29-ին գրել էր, որ ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ նախագահի` պահանջելով առոչինչ ճանաչել հրամանագրերը, որոնցով Ռոբերտ Քորչարյանը ազատել էր Ջհանգիրյանին գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից եւ զրկել արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից:

Այս գործով նիստերը դեռես շարունակվում են, սակայն այսքանով ամեն ինչ չավարտվեց: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, որ Գագիկ Ջհանգիրյանը նաեւ ՀՀ վճռաբեկ դատարան է դիմել, որպեսզի ՀՀ վճռաբեկ դատարանն էլ նոր երեւան եկած հանգամանքի հիմքով անվավեր ճանաչի Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերը: Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ այս գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը ինքնաբացարկ է հայտնել:

Վերջինս իր ինքնաբացարկը պատճառաբանել էր հետեւյալ կերպ նշելով, որ. «Նկատի ունենալով, որ ՀՀ վարչական դատարանում մասնակցել եմ սույն վարչական գործի քննությանը, ուստի գտնում եմ, որ վերոգրյալ իրավանորմի ուժով պարտավոր եմ հայտնել ինքնաբացարկ՝ ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածով եւ «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածով»:

Արդյունքում, մեզ հայտնի դարձավ, որ սույն վճռաբեկ բողոքին կից Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրել է քրեական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի 18.09.2019 թվականի որոշումը, որով Գագիկ Ջհանգիրյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է` վերջինիս վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 23.03.2009 թվականի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 20.05.2009 թվականի որոշումը բեկանվել են, որոշվել է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում Գագիկ Ջհանգիրյանին ճանաչել անմեղ և արդարացնել, քրեական գործի վարույթը կարճել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։

Ի դեպ, գործը նախագահել է Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ, ներկայումս Սահմանադրական դատարանի անդամ Երվանդ Խունդկարյանը, իսկ ահա զեկուցողը եղել է Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը: Սակայն Գագիկ Ջհանգիրյանի այս որոշման մասով հետաքրքիր զարգացումներ են եղել: Գործով դատավորներից մեկը հատուկ կարծիք է հայտնել եւ ընդդիմացել է Վճռաբեկ դատավորների որոշման մասով:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանի դատավոր Էդգար Սեդրակյանը, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրել է իր հատուկ կարծիքը եւ նշել , որ Վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի և 181-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 2008 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու, դատարանի 2008 թվականի վճիռը բեկանելու և սույն գործը նոր քննության ուղարկելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս