Երվանդ Խունդկարյանը չընտրվեց ՍԴ նախագահի պաշտոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածու Երվանդ Խունդկարյանը չի ընտրվել ՍԴ նախագահի պաշտոնում։ Երվանդ Խունդկարյանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ թվով ձայներ չի ստացել: Միակ թեկնածուի օգտին քվեարկել էին 2, իսկ դեմ՝ 3 հոգի:

Ավելի վաղ ArmLur.amհայտնել է, որ ընտրության ելքը կանխորոշվելու է երկրորդ փուլով: Բանն այն է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը: ՍԴ-ն ունի 9 անդամ, ստացվում է՝ այս կամ այն թեկնածուն պետք է ստանա 6 ձայն, որպեսզի դառնա կառույցի նախագահ, ինչն այնքան էլ իրատեսական չէ:




Լրահոս