ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով է ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը և ինչով է հայտնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանն ազատվեց աշխատանքից: Ավելին, նրա փոխարեն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, արդեն նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար:

Որշոման մեջ մասնավորապես ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի.

Միքայել ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող»:

Միքայել Համբարձումյանն օգոստոսի 12-ին էր նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում: Մինչ այդ նա ղեկավարում էր  ԱԱԾ քննչական դեպարտամենտը:  Նկատենք, որ Միքայել Համբարձումյանի՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելու լուրերի մասին խոսվում էր դեռ Արթուր վանեցյանի պաշտոնանկությունից հետո:  ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետ Միքայել Համբարձումյանն  ավելի քան 20 տարի  ծառայում է Ազգային անվտանգության մարմիններում, ծառայությունը սկսել է քննիչի պաշտոնում՝ լեյտենանտի կոչումով և հասել մինչև քննչական վարչության պետի պաշտոնին:

Թավշյա հեղափոխությունից հետո, երբ ԱԱԾ-ում ձևավորվել է տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտը, հենց Համբարձումյանին է վստահվել նորաստեղծ օպերատիվ ստորաբաժանումը ղեկավարելու և փաստացի այն կայացնելու պատասխանատու գործը: Արդյունքում հանրության շրջանում մեծ հետաքրքրության արժանացած և աղմկահարույց կոռուպցիոն դեպքերի զգալի մասը բացահատվել է այդ դեպարտամենտի կողմից: Հայտնի պաշտոնատար անձանց ԱԱԾ ուղեկցելու «գործը» ևս վստահված էր հենց նրան:

Մանրամասները՝ տեսանյութում

 




Լրահոս