ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե անհրաժեշտ լինի` պատրաստ եմ զենք վերցնել. Ադամ Սահակյանի մայրը՝ պատերազմի եւ սպասող մայրերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմն անտարբեր չի թողել ոչ ոքի: Այս օրերին հայկական բանակի զինծառայողներն աներևակայելի սխրանքներ են իրականացնում եւ կանխում հակառակորդի գրոհները: Պատերազմի սկսվելուց ի վեր հաճախ են զուգահեռներ անցկացվում 2016 թվականի քառօրյա պատերազմի վրա, հիշում հերոսներին: Նրանցից մեկն էլ Ադամ Սահակյանն էր:

Ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանը 2016թ.-ի ապրիլի 2-ին մարտական դիրքի վրա թշնամու հանկարծակի հարձակման ժամանակ ծավալված թեժ ու համառ մարտերում ծառայակիցների հետ պաշտպանել է Արցախի Ջաբրայիլի մարտական դիրքը:

Ադամ Սահակյանը սահմանապահ գումարտակից էր, ապրիլի 1-ի առավոտյան բարձրացել էր դիրքեր. նույն օրվա գիշերը՝ ժամը 3։00-ի սահմաններում էլ տեղի է ունեցել հակառակորդի հարձակումը։

Սերժանտը, իր ծառայակից ընկերների հետ 5 ժամ շարունակ մարտնչել է թշնամու դեմ, հասցնելով նրան զգալի կորուստներ (200-ից ավելի սպանված հատուկջոկատային): Ադամն ընկել է հերոսի մահով՝ առավոտյան ժամը 8:00-ի սահմաններում, մարմնին եւ դեմքին ստացած ծանր հրազենային վիրավորումներից։

Այսօր ArmLur.am-ը հերոս Ադամ Սահակյանի մայրիկի՝ Գայանե Սահակյանի, հետ խոսել է Արցախում տեղի ունեցող պատերազմի, հերոսածին մայրերի, թոռնիկի մասին:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս