Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարություն են տարածել.
«Սփյուռքի սիրելի քույրեր և եղբայրներ…
Մեկ տարի առաջ մենք բոլորս Ստեփանակերտում էինք, սիրով ու ջերմությամբ, միասնական ու հաղթական:
Այսօր ժամն է այդ միասնականությամբ կանգնելու արցախահայության կողքին:
Մեր քաջարի զինվորները’ ահել թե ջահել, կռվում են արնախում թշնամու դեմ:
Նրանք մեր պատմության Հայկ Նահապետներն ու Տիգրան Մեծերն են, Վարդան Մամիկոնյաններն ու Գևորգ Մարզպետունիներն են, Վահրամ Պահլավունի-ներն ու Մխիթար Սպարապետներն են, Դավիթ Բեկերն ու Նժդեհներն են, Սարդարաբադի հերոսներն ու Անդրանիկներն են, Գևորգ Չաուշներն ու Վազգեն Սպարապետներն են, Մոնթե Մելքոնյաններն ու միացյալ Հերոսներն են:
Արցախը գնդակոծության տակ է:
Թուրքական յաթաղանը նորից փաթաթվել է մեր վզին: Հայության գլխին կախված է երկրորդ եղեռնի վտանգը:
Միավորենք մեր կարողությունները, միտքն ու բազուկը, փրկենք Արցախը:
Սա մեր սերնդի ճակատագիրն է ու սրբազան պարտքը: Հակառակ դեպքում կկորցնենք մեր արժանապատվությունը, կապրենք գլխիկոր ուր էլ որ լինենք:
Առաջ սփյուռքահայ եղբայրներ ու քույրեր:
Արցախը մեզ է սպասում…
Արցախը մեզ է կանչում…
Արցախը պետք է ապրի…»