Պուտինը հնարավոր ամեն բան անում է պատերազմը դադարեցնելու և ղարաբաղյան հակամարտության կարգավորումը խաղաղ հուն տեղափոխելու համար. Պեսկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ամեն ինչ անում է Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու և հակամարտության կարգավորումը խաղաղ հուն տեղափոխելու համար:

Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Նախագահ Պուտինն ասել է, որ ամենօրյա շփման մեջ է և՛ Ալիևի, և՛ Փաշինյանի հետ: Ես կարող եմ միայն ևս մեկ անգամ կրկնել, որ ՌԴ ղեկավարը հնարավոր ամեն բան անում է պատերազմը դադարեցնելու և ղարաբաղյան հակամարտության կարգավորումը խաղաղ հուն տեղափոխելու համար»,-ասել է Պեսկովը:




Լրահոս