Դեռեւս հոկտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ մարտի դաշտում վիրավորվել է Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը: Armlur.am-ը զրուցել է Վահան Բադասյանի որդու՝ Վրեժ Բադասյանի հետ պարզելու համար, թե այժմ ինչ վիճակում է գտնվում նրա հայրը:
Վրեժը մեզ պատմեց, որ նրա հայրը վիրավորում ստացել է գլխի շրջանում ու երկու անգամ արդեն նրան վիրահատել են: Առաջին անգամ Արցախում է վիրահատվել, իսկ երկրորդն արդեն Երեւանում, երբ նրան այնտեղից տեղափոխել են այստեղ: Մեր զրուցակիցն ասաց, որ այս պահին բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր: Վահան Բադասյանը գտնվում է բժիշկների վերահսկողության տակ:
Մանրամասները տեսանյութում
Զրուցեց Սոնա Գրիգորյանը