ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախցի կանայք Երևանի կենտրոնում ժենգյալով հաց են թխում և գումարն ուղարկում զինվորին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախյան ժենգյալով հաց՝ Երեւանի կենտրոնում. արդեն վեց օր է, ինչ արցախցի կանայք Երեւանի Աբովյան փողոցում ժենգյալով հաց են թխում: Տիկին Արմինեն ArmLur.am-ի հետ զրույցում պատմեց, որ սկզբնական շրջանում ժենգյալով հաց թխել է դստեր հետ: Նա դժվարացավ նշել, թե օրական քանի հատ ժենգյալով հաց է թխում:

Ժենգյալով հաց թխող մյուս արցախցի կինը՝ տիկին Լեսմոնյան, այս խմբին նոր է միացել: Նրանք մինչեւ Երեւան գալը աշխատել են Ստեփանակերտի կենտրոնական շուկայում:

Արցախյան խոհանոցի հայտնի ուտեստի համար Աբովյան փողոցում արդեն մի քանի օր է՝ հերթեր են գոյանում։ Հասույթն ուղղվելու է Հայոց բանակին։

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս