ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Թիկունքն ամուր է». արցախցի կանայք թթու են պատրաստում, սահման կուղարկեն, կեսն էլ՝ կվաճառեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր ստեղծված նախաձեռնություն, որը նպատակ ունի կրկին ամուր պահել թիկունքը: Արցախից եկած կանայք հայաստանցի կանանց հետ պատրաստում են Արցախի համեղ թթու կամ ինչպես Արցախում են ասում ՝ աղ դրած: ԱՀ նախագահի խորհրդական-նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ` Սփյուռքի հարցերով Ազատուհի Սիմոնյանը ArmLur.am-ի հետ զրույցում պատմում է, որ նախագծի նպատակն է ստեղծել աշխատատեղեր, բարելավել մեր հայրենակիցների հոգեբարոյական վիճակը, և նրանց անմիջականորեն ներգրավել Հայրենիքի աջակցման միասնական գործում:

Ընդ որում, վաճառքից ստացված ամբողջ հասույթը կտրամադրվի նախագծում աշխատող Արցախցի կանանց` իրենց ընտանիքներին աջակցելու նպատակով, մյուս մասն էլ կուղակվի սահման: Բոլորը մեծ ոգևորությամբ են լծվել հայրենիքին օգնելու սուրբ գործին եւ վստահ են՝ հաղթանակը մերն է լինելու:

Մանրամասները՝ տեսանյութում

Հովսեփ Հովսեփյան

 




Լրահոս