Պաշտպանության բանակը շարունակում է ներկայացնել մերօրյա հերոսների սխրանքներն ու հերոսությունները, որոնք իրականացվում են կատարվում են առաջնագծում հանուն Հայրենիքի։ Հոկտեմբերի 31-ին պաշտպանության բանակը հայտնեց, որ գնդապետ Արարատ Վլադիմիրի Բալայանը «Արիության համար» մեդալի է ներկայացվել մարտական գործողությունների ընթացքում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների հստակ ու պլանաչափ աշխատանքը մարտական պայմաններում կազմակերպելու և թշնամական օդուժի ջախջախմանը նպաստելու համար: Հակառակորդի դեմ ռազմական գործողություններում և պետական սահմանները պաշտպանելիս դրսևորած անձնական արիության ու խիզախության համար փոխգնդապետ Վահրամ Միքայելի Բաղդասարյանը կպարգևատրվի «Արիության համար» մեդալով:
Նկատենք, որ Վահրամ Միքայելի Բաղդասարյանը առաջին անգամ չէ, որ հերոսություն է անում եւ արժանանում է մեդալի:
Armlur.am-ը պարզեց, որ դեռեւս 2016 թվականի հունվարի 23-ին Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ. Բանակի օրվա առթիվ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար թիվ 82296 զորամասի հրամանատար, փոխգնդապետ Վահրամ Միքայելի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ պարգևատրել Մարտական ծառայության մեդալով: