Մուայթայի Հայաստանի հավաքականը հաջող ելույթ է ունեցել Դոնի Ռոստովի գավաթի բաց մրցաշարում, որին մասնակցել է 7 երկրի ավելի քան 650 մարզիկ։ Մարզիչ Ալեքսան Աղաբալյանի գլխավորությամբ Հայաստանի թիմը տարբեր տարիքային խմբերում նվաճել է 8 մեդալ։
Ոսկե մեդալներ են նվաճել Արայիկ Բրուտյանը, Գոռ Հարությունյանը, Վաչիկ Միքայելյանը, Ռաֆայել Ավագյանն ու Արմեն Խաչատրյանը։ Արծաթե մեդալակիր է դարձել Գոռ Գաբուզյանը, իսկ Արամ Հակոբյանն ու Գևորգ Սիմոնյանը արժանացել են բրոնզե մեդալների։
Դոնի Ռոստովի մրցաշարից հետո Հայաստանի մուայթայի հավաքականը կշարունակի նախապատրաստությունը հոկտեմբերի 17-25-ը Փարիզում կայանալիք Եվրոպայի, ապա նոյեմբերին Հունաստանում կայանալիք աշխարհի առաջնություններին։




























