Դեկտեմբերի 7-ից դպրոցները կանցնեն առկա ուսուցման, սակայն ռիսկի խմբում գտնվող երեխաները կշարունակեն հեռավար ուսուցումը՝ կենտրոնացված հեռավար ուսուցման միջոցով:
Ովքե՞ր են գտնվում ռիսկի խմբում:
COVID-19 համավարակի համատեքստում ռիսկի խմբում են համարվում այն երեխաները, ովքեր վարակված են COVID-19-ով կամ ունեն COVID-19-ով վարակված ընտանիքի անդամ, ունեցել են ուղղակի շփում վարակակրի հետ կամ ունեն բարձր ջերմություն և ցուցված են անցնել ինքնամեկուսացման։
Իսկ ովքե՞ր կարող են մասնակցել հեռավար դասերին առհասարակ:
Ըստ հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար կրթության կազմակերպման կարգի 8-րդ կետի՝
Կրթության շարունակականությունն ապահովելու համար հանրակրթական հիմնական կրթական ծրագրերով հեռավար ուսուցումը կարող է կազմակերպվել՝
եթե հաստատությունը չունի համապատասխան առարկայի մասնագետ՝ մինչև սահմանված կարգով մրցութային հիմունքներով ուսուցչի թափուր տեղի համալրումը,
արտակարգ և ֆորս-մաժորային իրավիճակներում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն), դիվանագիտական աշխատանքի անցած ծնողների (օրինական ներկայացուցիչների) կամ արտերկրում ծնողների (օրինական ներկայացուցիչների) հետ ժամանակավոր գտնվող երեխաների համար՝
եթե կրթության իրավունքը չի իրացվել տվյալ երկրում, այն երեխաների համար, որոնք ունեն առկա ուսուցումն անհնարին դարձնող երկարատև բուժման կարիք,
այն երեխաների համար, որոնք առարկայական կամ սպորտային միջազգային օլիմպիադաների կամ մրցաշարերի մասնակիցներ են և հաճախ են բացակայում երկրից,
այն անձանց համար, ովքեր պետք է մասնակցեն էքստեռն կարգով ավարտական քննություններին՝ հիմնական կամ միջնակարգ կրթության ավարտական փաստաթուղթ ստանալու նպատակով:
Սփյուռքում բնակվող, ինչպես նաև Սփյուռքում բնակվող և Հայաստանի Հանրապետություն վերադառնալ ցանկացող ընտանիքների երեխաների համար, ովքեր լրացուցիչ կրթության միջոցով մտադիր են յուրացնել հիմնական ծրագրեր՝ ՀՀ-ում հանրակրթության մեջ ընդգրկվելու համար:
Պաշտոնական հայտարարությունը՝ https://escs.am/am/news/7487
Հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար կրթության կազմակերպման կարգը https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=142945