Կառավարության այսօրվա օրակարգում ընդգրկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին որոշման նախագիծը։ Ուշագրավ է՝ նախագծում ամրագրված է, որ ռեկտորներն ու գիտական հաստատությունների տնօրեններիը ոչ թե ընտրվելու են, այլ նշանակվելու են 5 տարի ժամկետով եւ անմիջապես նախարարության կողմից:
Սակայն մասնագետների հավաստմամբ այս կետը հակասում է ՀՀ Սահմանադրության 38 հոդվածի (Կրթության իրավունք) 3-րդ կետին, որը սահմանում է․ «Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը»: Օրենքի հակասահմանադրական դրույթների ընդունման դեպքում բուհերը կզրկվեն ինքնակառավարման իրավունքից։
Համապատասխան հոդվածն ասում է. «Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մինչև սույն հոդվածի 12-րդ մասին համապատասխան հանրային բուհերում և հանրային գիտական կազմակերպություններում կառավարման խորհուրդների ձևավորումը՝ այդ բուհերում և գիտական կազմակերպություններում համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը հինգ տարուց ոչ ավելի ժամկետով նշանակում է ռեկտոր, տնօրեն»:
Սույն օրենքի 26-րդ հոդվածի դրույթներին համապատասխան հանրային բուհերի և սույն օրենքի 24-րդ հոդվածի դրույթներին համապատասխան հանրային գիտական կազմակերպությունների կառավարման խորհուրդները ձևավորվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում: Մինչ սույն օրենքով նախատեսված կարգով նոր կառավարման խորհուրդների ձևավորումը, հանրային բուհերի գործող կառավարման խորհուրդները շարունակում են իրենց լիազորությունների իրականացումը:
Գիտական կազմակերպության կառավարման խորհուրդը գործում է 5 տարի ժամկետով, որի կազմը սահմանված կարգով և ժամկետներում հաստատում է համապատասխան լիազոր մարմինը` կառավարման խորհրդի ձևավորման պահանջների բավարարման դեպքում: Գիտական կազմակերպության կառավարման խորհուրդը բաղկացած է 8 անդամից:
Մանրամասները՝ տեսանյութում