Մահացել է Երևանի «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Սուրեն Լևոնի Հարությունյանը։
«Այս ծանր կորստի կապակցությամբ հայտնում ենք, որ համալսարանում մինչև մայիսի 4-ը ներառյալ դասերը դադարեցվում են։
Համալսարանի ողջ անձնակազմն ու ուսանողները սգում են Սուրեն Հարությունյանի անժամանակ մահը՝ իրենց անկեղծ ցավակցությունն ու զորակցությունը հայտնելով նրա ընտանիքին, հարազատներին և բոլոր մերձավորներին»,– հայտնում են համալսարանից։





























