Ամանորին կատարելիք ծախսերը հատկացնել Արցախի կարիքավոր մանուկներին. Արամ Ա կաթողիկոսի նոր կոչը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն Ամանորին ընդառաջ հանդես է եկել կոչով՝ օգնելու Արցախի մանուկներին: Արամ Ա կաթողիկոսը նշել է, որ կորոնավիրուսի եւ տնտնեսական դժվարությունների պայմաններում է այս տարի ամբողջ մարդկությունը պատրաստվում Ամանորին: Նշվում է, որ հիշյալ տագնապներին զուգահեռ Արցախի պատերազմի հետեւանքով առաջացած ցնցումը ահավոր է հայ ժողովրդի ու հատկապես արցախցիների համար:

Վեհափառ Հայրապետը կոչ է անում Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոներին հեռու մնալ ավանդական հրապարակային տոնախմբությունից ու խրախճանքից եւ կատարելիք ծախսերն ու նվերները հատկացնել Արցախի կարիքավոր մանուկներին։ Այդ նպատակի համար կաթողիկոսարանը բացել է հատուկ հաշվի համար:

Account: W-502039.005

Beneficiary: Armenian Catholicosate of Cilicia

Iban: CH93 08755 0502 0390 0500

Bank: Banque Pictet & Cie SA, Route des Acacias 60, CH-1211 Geneva 73

Swift: PICTCHGG

Reference: Fund for the Needy Children of Artsakh

Գոյացած գումարը կաթողիկոսարանի միջոցով կփոխանցվի Արցախի կարիքավոր մանուկներին: Վեհափառ Հայրապետը 2021 տարին հռչակել է «Արցախի Տարի»: Հիշյալ ծրագիրն առաջին գործնական քայլը կլինի Արցախի վերականգնման համար:




Լրահոս