Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը հրապարակել է նոր քարտեզ, որի համաձայն Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերը գտնվում են ռուսական խաղաղապահների տիրապետությունից դուրս: Դեռ երեկ նրանք համարվում էին ռուս խաղաղապահների հսկողության ենթակա գյուղեր:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը ադրբեջանական ուժերը հարձակվել էին այդ գյուղերի վրա, գրավել դրանցից մեկը, որից հետո իրավիճակին միջամտել էին ռուս խաղաղապահները: