2014 թվականի հունիսին երեք ադրբեջանական դիվերսիոն խումբն անցել էր Արցախի տարածք, առևանգել և դաժանաբար սպանել 16-ամյա Սմբատ Ցականյանին։ Ոստիկանները վնասազերծել էին Հասան Հասանովին, սակայն մահանալուց առաջ նա հասցրել էր սպանել նաև մայոր Սարգիս Աբրահամյանին։ Արցախի դատարանը խմբի անդամ Դիլհամ Ասկերովին դատապարտել էր ցմահ ազատազրկման, իսկ Շահբազ Գուլիևին`22 տարվա ազատազրկման:
6 տարի անց Ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը փոխացնվեցին Ադրբեջանին , որոնց փոխարեն Արցախյան պատերազմի ընթացքում 44հայ ռազմագերի վերադարձան Հայաստան: Armlur.am-ի հետ զրույցում ադրբեջանցի դիվերսանտների կողմից սպանված 16-ամյա Սմբատ Ցականյանի քույրը՝ Վալենտինա Ցականյանը, անդրադառնալով հանցագործներին Ադրբեջանին հանձնելու գործընթացին, ներկայացրեց իր կարծիքը:
Մանրամասները՝ տեսանյութում
Գ.Մ.